Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:18 23-05-2023

Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք Արցախին․ Արման Թաթոյան

Երեկ ասուլիսին ասվեց այն, ինչ անցյալ տարի այս նույն ժամանակ նույն ձևակերպումներով սկսեց խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նույնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկե, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Այսինքն` Ադրբեջանն անգամ խոսում էր սահմաննների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ ասուլիսին արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են»:

Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից յուրաքանչյուրի համար. լինելու են իրավունքների զանգվածային խախտումներ, էլ ավելի է խաթարվելու մեր ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, կապն արտաքին աշխարհի հետ, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ճանապարհների անվտանգությունն ու համայնքների միջև կապը, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ և այլն:

Տավուշի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են (սա հաստատող փաստերը հիմնավոր են):

«Անկլավային» մեխանիկական տրամաբանությունը պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առաջ տանել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` անպատասխանատու, անօրինական հայտարարություններով:

Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետ` ողբերգական հետևանքներով: Սա միասնական շղթա է, ադրբեջանական քաղաքանությունն էլ նույնն է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի