Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:44 23-05-2023

Հետախուզման մեջ գտնվող անձը ինչպե՞ս է կարողացել 1 տոննա կոկաին ներմուծել ՀՀ․ Խամոյանը՝ իշխանությանը

«Դեռ տարեսկզբից այս բարձր ամբիոնից ահազանգել եմ մեր երկրի սահմանների ներսում ահագնացող մի չարիքի մասին, որը պակաս սպառնալիք չէ նրանից, ինչ տեղի է ունենում մեր երկրի սահմանների շուրջ։ Խոսքը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին է, այն սարսափելի վիճակագրության, որն օր-օրի ավելի սարսափելի է դառնում։ Ամիսներ առաջ արձանագրել եմ, որ այս խնիդրը չկանգնեցնելու դեպքում մենք կանգնելու ենք ազգային անվտանգության նոր սպառնալիքի առջև։ Հիմա ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը այս պահի դրությամբ որևէ ռեալ, կտրուկ քայլ չի ձեռնարկել այս խնդիրը գոնե լուծել փորձելու համար»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Փոխարենը, ըստ նրա, Հայաստանը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Էկվադորից շուրջ 3 տոննա կոկաին Իտալիայում առգրավված լինելու մասին լուրով, որը պետք է բերվեր Հայաստան։

«Շուրջ 10 օր անցել է, մինչ այս պահը որևէ հավելյալ տեղեկատվություն չկա, թե ինչ մեխանիզմով է տեղի ունեցել այդ բեռի ներմուծումը, ովքեր են եղել դրա գործուն մասնակիցները, ովքեր են եղել Հայաստան բեռի տեղափոխման երաշխավորները, տանիքները։ Այս պահի դրությամբ որևէ հրապարակում տեղի չի ունեցել։ Ես չեմ հավատում, թե դուք էնքան միամիտ եք, որ կարծում եք՝ հնարավոր է նման գործարք որևէ երկրում իրականացնել առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների մասնակցության»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Նա անդրադարձավ իշխանական լատվամիջոցների հրապարակումներին, թե բանանի հետ «ձեռքի հետ» կոկաին ներմուծող ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ Մհրան Պողոսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ։ Խամոյանն ասաց․ «Սա խոսում է ձեր իշխանության չգոյության մասին, եթե հետախուզման մեջ գտնվող անձնավորությունը կարողանում է իր ընկերությունով մեկ տոննա կոկաին ներմուծել Հայաստան, 2,7-ն էլ գտնվում է Իտալիայում»։

Ագնեսա Խամոյանն ասաց, որ եթե հավելյալ տեղեկություններ չհաղորդվեն, դա կփաստի իշխանության մոտ գտնված անձանց ներգրավվածությունը գործընթացին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը