Սպորտ 3 տարի առաջ - 15:40 23-05-2023

Մխիթարյանը հերթական հնարավոր տիտղոսը․ «Ինտերը»՝ գավաթային հանդիպման ֆավորիտ

Ֆուտբոլի Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակչում մրցելու են «Ինտերը» և «Ֆիորենտինան»։

Միլանյան թիմը համարվում է գավաթային եզրափակչի ֆավորիտ։ Նշենք, որ «Ինտերը» Իտալիայի 8-ակի գավաթակիր է, իսկ «մանուշակները» 6 անգամ են դարձել Coppa Italia-ի հաղթող։

Ցավոք, Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել վաղը՝ մայիսի 24-ին կայանալիք հանդիպմանը։

Հենրիխը գավաթների տեսանկյունից հաջողակ է, նա 1 անգամ գավաթակիր է դարձել «Փյունիկի» հետ, 3 անգամ՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ, ինչպես նաև Գերմանիայի Սուպերգավաթն է նվաճել Դորտմունդի «Բորուսիայում», նաև նույն հաջողությանն է հասել «Ինտերի» հետ։ Իտալիայի Գավաթը, բնականաբար, կգեղեցկացնի Մխիթարյանի հավաքածուն։

«Ֆիորենտինա» - «Ինտեր» եզրափակիչը կկայանա վաղը՝ մայիսի 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին է։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան