Փաշինյանը հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու իրավունք չունի. Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:20 23-05-2023
Տարօրինակ է երբ ժողովրդավարական հռչակված երկրում ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինն այսօր, սկսելով իր նիստերն, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ երեկ Նիկոլ Փաշինյանը կատարել է հակապետական, կահաազգային և ապօրինի հայտարարություններ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երեկ կեսգիշերին Արցախի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Մենք՝ «Հայաստան խմբակցությունը, լիակատար սատարում ենք հայտնում Արցախի ժողովրդին և Արցախի խորհրդարանի Հայտարարությանը։ Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանին, որ հաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ․ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, որը հետագայում բազմաթիվ հանրաքվեներով հաստատվել է, սևով սպիտակի վրա ամրագրել է՝ ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին։ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետևողականորեն սատար կկանգնի ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ի համար անընդունելի կհամարվի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթողթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում», - նշեց Մինասյանը։

Ինչպես ընդգծեց պատգամավորը, սա ՀՀ ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է, և հետևաբար ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ։

«Ուզում եմ դիմել աշխարհասփյուռ հայ ժողովրդին և միջազգային հանրությանը․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու, արցախահայության, որոնց 90 տոկոսից ավելին նաև ՀՀ քաղաքացիներն են, իրավունքները ոտնահարելու որևէ իրավունք չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին համատեղել ջանքերը՝ օր առաջ իշխանազրկելու հայրենադավ այս իշխանություններին», - եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ