Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:12 22-05-2023

29,800 քկմ-ում Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ներառված չեն, Արծվաշենը ներառված է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ասուլիսի ժամանակ հետաքրքվեցին՝ երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև «անկլավները»։

«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա քաղաքական դիրքորոշում է, հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։

«Անկլավների թեմայի հետ կապված՝ տարբերակները մի քանիսն են։ Եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, դրանցից մեկը կարող է լինել, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են՝ տարածքների, այսպես ասած, համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով։ Ենթադրենք՝ չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է և, ըստ այդմ, այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։

Կամ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից Արծվաշենը, համապատասխանաբար, վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, էն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան ․․․ որովհետև այս նրբությունը միշտ պետք է հաշվի առնել, որովհետև այդ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն»,- իր մատնանշած տարբերակները փորձեց ներկայացնել ու բացատրել Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով՝ սա քաղաքական դիրքորոշումն է, «իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն»։

Հարցին՝ ՀՀ տարածքային ամբողջականության 29,800 քկմ-ում Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը ներառվա՞ծ են, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց՝ ոչ․ «29,800-ն այն թիվն է, որն արձանագրված է Սովետական միության հանրագիտարանի մեջ։ Ինչու եմ հանրագիտարանն ասում, որովհետև և՛ հանրամատչելի է, և՛ պաշտոնական։ Այդ 29,800-ի մեջ Ձեր նշած տարածքները չկան», - ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ