Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:51 22-05-2023

Կասկածում եմ, որ Արծվաշենի խնդիրը դրված է բանակցությունների սեղանին

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արծվաշենը նույնպես մտնում է ՀՀ 29 800 քմ-ի մեջ։ Oragir.News-ի հետ զրույցում «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանն ասաց, որ Արծվաշենն, իհարկե 29 800 քմ-ի մեջ մտնում է, և այդ առումով Նիկոլը ճիշտ է ասում, բայց մի հարց է այն, որ մտնում է ՀՀ 29 800-ի մեջ, մեկ այլ բան է՝ Արծվաշենը հետ պահանջել։

«Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց արդյո՞ք Արծվաշենի խնդիրը դրված է բանակցությունների սեղանին։ Ես օրինակ խիստ կասկածում եմ այն ամեն ինչին, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը։

Որքանով ես տեղյակ եմ, իսկ ես տեղյակ եմ հայկական և ադրբեջանական մամուլի աղբյուներից՝ Ադրբեջանական կողմը անկլավների հարցը դրել է, բայց հայկական կողմը բանակցությունների սեղանին Արծվաշենի հարցը չի դրել։ Միգուցե Փաշինյան Նիկոլն այդ հարցը հիմա է որոշել դնել բանակցությունների սեղանին, քանի որ հասկացել է, որ ոչ մի զիջում չի լինելու ադրբեջանցիների կողմից, դրա համար էլ որոշել է դնել, բայց ես կարծում եմ՝ արդեն ուշացել է թե դիվանագիտական առումով, թե ժամանակային առումով, որովհետև ադրբեջանցիները անկլավների հարցը վաղուց են դրել բանակցությունների սեղանին։

Փաշինյանը կամ ինչպես միշտ ուշացել է, կամ էլ հերթական մանիպուլիացիան է անում, թե բա մենք էլ Արծվաշենն ենք վերցնելու։ Բայց ես նորից ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյան Նիկոլը 2019 թ-ի դեկտեմբերի 5-ին, արծվաշենցիների հերթական բողոքի ակցիայի մասին խոսելիս, կառավարության նիստի ընթացքում ասաց, որ «արծվաշենցիները չուզող հարևաններ» են, եթե իրենք հարևաններ են, ոնց է այդ հարցը դնելու սեղանին»։

Անդրադառնալով Արծվաշենի հետ ֆիզիկական կապի անհրաժեշտությանը՝ նա ընդգծեց, որ անկլավային տրամաբանությունն ամբողջ աշխարհում հուշում է այն մասին, որ եթե կա անկլավ, ապա միջազգայնորեն պարտավոր են դրան տալ ճանապարհ։ «Օրինակ, Կալինինգրադը առանձին տարածք է, ընդ որում՝ Կալինինգրադը շրջապատված է Ռուսաստանի համար թշնամական պետություններով, բայց այնուամենայնիվ, ռուսներն անարգել մտնում, դուրս են գալիս։

Եթե պետությունն ունի անկլավ, պետք է ունենա ճանապարհ։ Ես, իհարկե, չգիտեմ՝ ով կգնա Արծվաշեն ապրելու, բայց իմ փոխարեն կարող եմ ասել, որ եթե Արծվաշենը վերադարձվի Հայաստանին, ես կլինեմ առաջինը, ով գնա այնտեղ ու կփորձի որևէ ներդրում անել»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան