Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:55 22-05-2023

Եթե բեկորը չի սպանել Աշոտին, նա հերո՞ս չէ, Աննա Հակոբյանը հերոսածին մա՞յր չէ․ Փաշինյան

Ճի՞շտ էր արդյոք հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելը, ինչն առաջացրեց հանրության ընդվզումը, ասուլիսի ժամանակ հարց ուղղեց լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ հարցն այս պահին 3 հարթություն ունի՝ իրավական, բարոյական և քաղաքական։

Այնուհետև վարչապետը նշեց, որ շատ է խոսվում, որ հերոսածին մայր է, հերոսի մայր է․ «Նախ ուզում եմ ասել, որ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ և խոնարհվում եմ մեր զոհված բոլոր զինծառայողների ծնողների, ընտանիքների առաջ՝ առանց բացառության։ Եվ նույն կերպ ծնկի եմ գալիս ՀՀ-ին զինվոր տված ցանկացած ծնողի առաջ և ՀՀ առաջ իրենց պարտքը կատարած, ընդհանրապես ծառայություն իրականացրած և իրականացնող բոլոր զինվորների առաջ»։

Փաշինյանը հարց հնչեցրեց․ «Ո՞վ է ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանը․ մի քաղաքացի, ով 2020թ․ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որպես կամավոր զինվորագրվել է բանակին, ընդ որում ՀՀ օրենսդրության համաձայն ինքը զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինվորական ծառայությունը։ Բնականաբոր, որոշումը քննարկել է իր հոր և մոր հետ և այդ պահին նա եղել է ՀՀ ղեկավարի որդին»։

Ապա Նիկոլ Փաշինյանը դրվագ պատմեց 44-օրյա պատերազմից․ «Մարտական հերթապահության ժամանակ Աշոտ Փաշինյանը հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։ Եվ այդ հրետակոծության կամ հրթիռակոծության ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ իրենք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Ես կարծում եմ, որ պարզ է բոլորիս, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք չէր կարող որոշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն, դա բացառված է։ Ես ուզում եմ մի հարց տալ՝ եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մա՞յր չէ։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս այն պայմաններով, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»