Ստոլտենբերգը հայտնել է, ոչ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ
copy image url

Ստոլտենբերգը հայտնել է, ոչ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ

Արտաքին 1 տարի առաջ - 21:30 18-05-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա ռազմական կառույցի անդամ։ Այս մասին նա ասել է գերմանական Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում։

Ստոլտենբերգը միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե Ուկրաինայի անդամակցությունը երբ տեղի կունենա։

«Ես չեմ կարող գուշակել պետությունների և կառավարությունների ղեկավարների որոշումները, բայց մի բան հստակ է՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ»,- ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ անդամ երկրները դա ընդգծել են նախորդ տարի անցկացված գագաթնաժողովում և հաստատել են դեկտեմբերին: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այժմ առաջնային խնդիրը ռազմական հակամարտությունում Ուկրաինային աջակցելն է, որպեսզի վերջինս կարողա հաղթել և ազատագրել իր տարածքները։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամակցության համար պաշտոնապես դիմել էր 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, այն բանից հետո, երբ պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներ անցկացվեցին և վերոհիշյալ բնակավայրերն անդամակցեցին Ռուսաստանի Դաշնությանը։