Ներքին 3 տարի առաջ - 23:21 18-05-2023

Սոթքի համայնքապետը կրակոցներից չի խոսում, դաշտում կարտոֆիլ են ցանում

«Երբ որ ասում ենք՝ հանքը չի աշխատում, այդտեղից արդեն ապատեղեկատվություն է տարածվում»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ խոսելով Սոթքի ոսկու հանքի շահագործումից։

«Հանքը միշտ էլ աշխատել է, ուղղակի այնտեղ ծավալի հետ կապված հարցեր կան, որոնց հստակ և ճիշտ կարող է պատասխանել միայն հանքի ղեկավարությունը»,- նշեց Խաչատրյանը։

Հարցրինք Խաչատրյանից, թե ինչ իրավիճակ է այս պահին գյուղում, կրակոցներ կա՞ն, թե՞ ոչ, վախ կա՞, թե՞ ոչ։

«Կրակոցների մասին ոչինչ չեմ կարող ասել, մարդիկ այս պահին գյուղատնտեսությամբ են զբաղված։ Վախ չկա, ինչից պետք է վախենան, մարդիկ դաշտում կարտոֆիլ են ցանում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Սոթքի հանքի տնօրենության հետ, բայց մեր բազում հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք՝ երեկ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի էին բացել, որի հետևանքով զոհվել էր Էդգար Վահանի Սուլեյմանյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին