copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:09 17-05-2023

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեց` երբ քննարկում էին արտադրական կանեփի վերամշակման գործընթաց սկսելու մասին, խոսվում էր միլիոնավոր դոլարների շրջանառության, եկամուտների մասին։ Այսօր պատգամավորը չի հասկանում, թե ինչն է պատճառը, որ նման եկամտաբեր և գրավիչ բիզնեսով զբաղվում է ընդամենը 1 ընկերություն, այն էլ՝ կիսատ-պռատ։

«Գործընկեր նախարարությունների և իրավապահ մարմինների հետ սերտ աշխատելով ստացվել է այնպես, որ բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են և իրավապահների կողմից առարկություններ չեն ստացվել` բավարարվել են։ Դրանից հետո դիմումատուները խնդիրներ են վերհանել, խոչընդոտներ ներկայացրել։ Դրանցից 3-ը նոր փոփոխություններով կլուծվեն։

Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացնում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա»,-ասաց Նանուշյանը․ «Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»։



Ամենից շատ դիտված

18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
17:15 Իշխանությանը ստիպելու ենք դադարեցնել միակողմանի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
17:45 Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին