Արտաքին 3 տարի առաջ - 15:30 14-05-2023

Էրդողանը ընտրատեղամասում հավաքված երեխաներին գումար է բաժանել

Թուրքիայի գործող նախագահ, իշխող Ժողովուրդ դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց առաջ մի քանի թղթադրամ է բաժանել այնտեղ հավաքված երեխաներին։ Այս մասին Ստամբուլից տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալության թղթակիցը։

Հաղորդվում է, որ Էրդողանը ժամը 11։40-ի սահմաններում կնոջ ուղեկցությամբ ժամանել է ընտրատեղամաս։ Մինչև այդ տեղում անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։

Էրդողանի այցը ընտրատեղամաս տևել է մոտ 10-15 րոպե՝ դպրոցի միջանցքներում Թուրքիայի գործող նախագահը քաղաքացիներին թույլ է տվել լուսանկարվել իր հետ և պատասխանել հարցերին։

Ընտրական տեղամասի ճանապարհին, որտեղ անցկացվում էր քվեարկությունը, Էրդողանը մի քանի թղթադրամ է բաժանել դպրոցում գտնվող երեխաներին։ Ամենայն հավանականությամբ, ինչպես երևում է տեսակադրերից խոսքը 200 լիրա անվանական արժեքով թղթադրամների մասին է (մոտ 4000 դրամ)։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը առաջին անգամը չէ, որ նման քայլ է կատարում. նա փող է բաժանել նաև փետրվարին՝ երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժերի գոտի կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:





Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը