Արտաքին 3 տարի առաջ - 15:00 14-05-2023

Ալիևն ու Միշելը գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս համատեքստում Ալիևը բարձր է գնահատել Շառլ Միշելի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության, կայունության ապահովման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վաշինգթոնում խաղաղության պայմանագրի ստորգրման շուրջ կայացած բանակցություններին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրները։ Բացի այդ Ալիևն ու Միշելը կարծիքներ են փոխանակել այսօր կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Նշվում է նաև, որ Ալիևը Շառլ Միշելին տեղեկություններ է հաղորդել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ, որոնցում մեղադրել է Հայաստանին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Շառլ Միշելն այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի ուշ սպասվում է նաև Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի