Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 14-05-2023

Ասադին չի հետաքրքրում, թե ով կհաղթի Թուրքիայի ընտրություններում

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ինքը չի խառնվում Թուրքիայի ներքին գործերին և իրեն չի հետաքրքրում, թե ով կհաղթի այսօր ընթացող համապետական ընտրություններում։ Ինչպես փոխանցում է թուրքական Duvar պարբերականը, այս մասին հայտնել է հայտնի արաբ լրագրող Աբդուլբարի Աթվանը՝ Սիրիայի նախագահի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։

Հաղորդվում է, որ Ասադը բացառել է Էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ թուրքական զորքերն ամբողջովին դուրս չեն բերվել Սիրիայի տարածքից։ Նա կարևորել է, որ անկախ նրանից, թե ով կընտրվի Թուրքիայում, այդ գործիչը Սիրիայի հետ լավ հարաբերություններ հաստատի և թուրքական զորքերը դուրս բերի երկրից։

«Հնարավոր չէ, որ ես հանդիպեմ նախագահ Էրդողանի հետ առանց Սիրիայից ամբողջական դուրսբերման: Թուրքիայի բոլոր ուժերը պետք է լքեն Սիրիան, և այդ դուրսբերումը պետք է ավարտվի: Ես չեմ խառնվում Թուրքիայի ներքին քաղաքականությանը և չեմ մտածում, թե ով կհաղթի այդ երկրի ընտրություններում։ Ինձ համար կարևորն այն է, որ ընտրյալը Սիրիայի հետ լավ հարաբերություններ հաստատի, զարգացնի հարաբերությունները և դուրս բերի (զորքերը-խմբ) Սիրիայից»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել