Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 13-05-2023

Թուրքիայում քաղաքական գործիչներն ամփոփում են նախընտրական քարոզարշավը

Թուրքիայում քաղաքական գործիչները քարոզարշավի վերջին ժամերին վերջին հանրահավաքներն են անցկացրել՝ առանցքային նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որոնք կարող են էապես ձևավորել ՆԱՏՕ-ի անդամ երկրի ապագան։ Այս մասին տեղեկացնում է The Associated Press լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բախվում է իր իշխանության երկու տասնամյակի ընթացքում երբևէ եղած ամենադժվար մարտահրավերին, ելույթ է ունեցել Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի ամենամեծ հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

Էրդողանի գլխավոր մրցակից, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով միևնույն ժամանակ ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածուն է, նախօրեին իր ամփոփիչ հանրահավաքն անցկացրել է մայրաքաղաք Անկարայում՝ հորդառատ անձրևի տակ։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Էրդողանը հերքել է այն ենթադրությունները, թե ինքը չի զիջի իշխանությունը, եթե պարտվի՝ այդ հարցը անվանելով «շատ ծիծաղելի»: Նա ընդգծել է, որ իշխանության է եկել ժողովրդավարության միջոցով և պարտվելու դեպքում կգործի ժողովրդավարական գործընթացին համահունչ: «Եթե մեր ազգը որոշի նման այլ որոշում կայացնել, մենք կանենք ճիշտ այն, ինչ պահանջում է ժողովրդավարությունը, և ուրիշ անելիք չունենք»,- հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ ընտրությունները դիտարկում է որպես ժողովրդավարության տոն երկրի ապագայի համար» և տեսահոլովակներ է ցուցադրել՝ իր հակառակորդին նվաստացնելու և փաստելու համար, որ նա անկարող է առաջնորդել Թուրքիան։

Ընդդիմության քարոզարշավը նախօրեին շարունակել է նաև Ստամբուլի հանրաճանաչ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով վերջին հանրահավաքներն անցկացրեց քաղաքում՝ կոչ անելով բնակչությանը քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին:

Ուրբաթ օրը Քըլըչդարօղլուն տասնյակ հազարավոր հավաքվածներին խնդրեց լսել իր վերջին ելույթը, որպեսզի կիրակի օրը քվեարկեն Թուրքիայի ճակատագիրը փոխելու համար: Նա ասել է, որ պատրաստ է ժողովրդավարություն բերել Թուրքիա, ինչը լուրջ քննադատություն է Էրդողանի հասցեին, ով վերջին տարիներին ճնշել է այլախոհությանը: «Մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ մեր գեղեցիկ երկիրն այն երկիրն է, որը կարող է ժողովրդավարություն բերել ժողովրդավարական միջոցներով»,- ասաց նա։

Նշվում է, որ չնայած Քըլըչդարօղլուն և նրա կուսակցությունը պարտվել են բոլոր նախորդ նախագահական և խորհրդարանական ընտրություններում, այնուամենայնիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ նա փոքր-ինչ առավելություն ունի Էրդողանի նկատմամբ:

Ընտրողների մասնակցությունը Թուրքիայում ավանդաբար ուժեղ է, ինչը ցույց է տալիս շարունակական հավատք այս տեսակի քաղաքացիական մասնակցության նկատմամբ մի երկրում, որտեղ ճնշված են արտահայտվելու և հավաքների ազատությունը:

Թուրքիայում այսօր ժամը 17։00-ի դրությամբ նախընտրական քարոզարշավն ավարտվել է և հայտարարվել է լռության օր։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան