Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:30 13-05-2023

Ընտրություններին միջամտելը և կողմերից որևէ մեկի հաղթանակը ցանկանալը տարբեր բաներ են. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խստորեն քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը միջամտում է երկրում ընթացող ընտրական գործընթացին։ Այս մասին Չավուշօղլուն խոսել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի համար զբոսաշրջության առումով 2023 թվականի առաջին երեք ամիսները ռեկորդային են եղել, իսկ մայիսին նվազում է արձանագրվել։ Նրա խոսքով՝ այս նվազումը պայմանավորված է Քըլըչդարօղլուի այն հայտարարությամբ, որ իրենց իշխանության գալու պարագայում Թուրքիան պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի Դաշնության դեմ։

Թուրքիայի արտգործնախարարի համոզմամբ՝ եթե երկիրը պատժամիջոցների սահմանի Ռուսաստանի դեմ, ապա ոչ մի ինքնաթիռ չի կարող գալ Թուրքիա։ Նա հայտնել է, որ զբոսաշրջիկներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել այն մտավախությամբ, որ Թուրքիա ժամանելուց հետո հնարավոր է չկարողանան վերադառնալ։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայում ընտրությունները միշտ թափանցիկ են կայացել։ Նրա խոսքով՝ ընտրություններին միջամտելու մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ երկրի իմիջի առումով ժողովրդավարական ընտրությունները ձեռնտու են։ «Երկրի հանդեպ անարդար է հայտարարություններ անել, թե իբր Ռուսաստանն արդեն միջամտում է ընտրություններին, և այնպիսի մթնոլորտ ստեղծել, կարծես նախկինում կասկածներ կային։ Մենք ոչ մեկին թույլ չենք տալիս միջամտել ընտրություններին»,- հայտարարել է նա։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ ընտրություններին միջամտելը և կողմերից որևէ մեկի հաղթանակը ցանկանալը երկու տարբեր բաներ են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել էր երկրում ընթացող նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության Քըլըչդարօղլուի հայտարարությունը։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ խոսք չի կարող լինել որևէ միջամտության մասին, և եթե ինչ-որ մեկը նման տեղեկություն է տրամադրել պարոն Քըլըչդարօղլուին, ապա նա ստախոս է»,- հայտարարել էր Պեսկովը։



Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ
20:30 Տավուշյան հողհանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրի մեջ էր