Ուղիղ եթեր

Դդումը կանչեց ՔՊ-ի գրասենյակ, ասաց՝ պասպորտդ տուր, 2-րդ անգամ չե՞ս ընտրում Փաշինյանին

Ներքին 2 տարի առաջ - 20:29 12-05-2023
Երևան քաղաքի բնակիչ Նինա Վերմիշյանն ահազանգում է՝ տունը վթարային է, ամեն պահի կարող է փլուզվել, սակայն միայնակ է ապրում, երեխաներ չունի, պետությունն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ վիճակից դուրս հանելու համար, փոխարենն առաջարկել են ծերանոց տեղափոխվել, ինչին ինքը բացասական պատասխան է տվել։

Տիկին Նինան Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ բազմաթիվ անգամներ դիմել է Կառավարություն, քաղաքապետարան, բայց անարդյունք։ Անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակներից մեկը, որտեղից կոպիտ ձևով դուրս են հանել իրեն։

«Գնացի դերասան Գնելիկի շտաբ, շատ վատ ընդունեցին, ասաց՝ դուրս արի ստեղից, էդ դերասանը՝ Գնելը»։

Փաշինյանի «թավշյա հեղափոխությանը» հավատացած և 2018 թվականին նրան ընտրած տիկին Նինան ոգևորվել է, երբ իշխանական պատգամավորներից մի քանիսն արձագանքել են իր կողմից բարձրաձայնված խնդրին և այցելել են իր տուն, սակայն նրա ոգևորությունը շատ կարճ է տևել․

«Նիկոլի կառավարությունից եկան, ՔՊ-ականները տեսան տունս, ծիծաղեցին, գնացին»։

Նրան ավելի շատ վրդովեցրել է այն, որ հավատացել է Փաշինյանի տված խոստումներին ու ընտրել է նրան և այսօր իրեն խաբված է զգում․ «Սև լիներ, ես էդ Փաշինյանին չընտրեի, ո՞նց էի մի ամիս շենքի մոտ գոռում։ Դեպուտատ ժամանակ եկավ էս շենքի բակում ձեռքս բռնեց, ծիծաղեց։ Ասում էր՝ ժողովրդի կողմից եմ, հարուստների տները կբռնագանձեմ, կտամ ժողովրդին։ Ես սրանից պայթո՛ւմ եմ, խի՞ ընտրեցի սրան, Նիկոլը պետք է հեռանա»։

Տարեց կինը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ հայտնեց, ասաց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակից զանգահարել և հրավիրել են հանդիպման։ Նրա խոսքով՝ հանդիպումը եղել է Արայիկ Հարությունայնի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, իսկ այսօր Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն է։

«Փաշինյանի՝ Սայաթ-Նովա պողոտայի գրասենյակից զանգ եկավ, կանչեցին իրենց մոտ, Էն բուղեն, Արայիկ Հարությունյանը, որ դդում են ասում, կանչեց, ասաց՝ պասպորտդ տուր, 2-րդ անգամ չե՞ս ընտրում Փաշինյանին, ասի՝ չե՛մ ընտրելու, կեղտոտի մեկը, ասաց՝ դե դուրս արի այստեղից․․․»։

Տիկին Նինան խնդրանքով դիմեց Հայաստանում և արտերկրում բնակվող հայերին, որպեսզի իրեն այս վիճակից դուրս հանեն, նվեր բնակարան չի ուզում, այլ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և իրեն պատկանող տունն ու փոքրիկ հողակտորը վաճառեն կամ փոխանակեն բնակարանի հետ, որտեղ կկարողնա կյանքի վերջին տարիները մարդավայել անցկացնել․ «Դաժան է եղել կյանքս, պապայիս հետ կարտոն եմ հավաքել, որ վառենք․․․ Դիմում եմ աշխարհի հայերին, օգնեք, փրկեք ինձ, էս փլված տնից դուրս գամ»։

Քաղաքացուն օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 077018549, Նինա Վերմիշյան։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ 

Ձեզ գուցե հետաքրքրի