Ներքին 3 տարի առաջ - 12:27 12-05-2023

Սուրեն Պապիկյանն այցելել է վիրավորում ստացած զինառայողներին

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը:

Ամենից շատ դիտված