Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:11 11-05-2023

Բերման են ենթարկվել «Շերեփ» ռեստորանի տնօրենը, մենեջերները, պահեստապետն ու հյուրընկալը․ Shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից Երևանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուք լինելու միջադեպը։

Ժամը 16։15-ի սահմաններում պարեկները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։

Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում առաջացած վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ։

Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել՝ նշված ռեստորանի տնօրեն Երևանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երևանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, ով աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, ով աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, ով նշված ռեստոնարի հյուրընկալն է եղել, Երևանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, ով աշխատում է նշված ռեստորանում պահեստապետ, և Ոստիկանություն է հրավիրվել Երևանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ