Ներքին 3 տարի առաջ - 21:50 10-05-2023

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի՝ Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու հարցը դեռ քննարկումների փուլում է

Օրեր առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը խոսում էր, որ գրեթե անհնար է, որ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը չմիավորվի Գյումրի բժշկական կենտրոնին։ Տպավորություն է, թե Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։

Այսօր առողջապահության փոխնախարարն էր Գյումրիում։ Արտակ Ջումայանը անդրադարձել է Գյումրիի բուժհաստատություններում շարունակվող վերամիավորման գործընթացին, մասնավորապես մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի՝ Գյումրիի բժշկական կենտրոնին միավորելու հարցին և շեշտել է, որ այն դեռ քննարկումների փուլում է։

«Քննարկումների փուլում է, վերջնական որոշումը դեռ չկա, և այստեղ մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք միացման դեպքում ինչ ենք շահելու և ինչ ենք կորցնելու, բոլոր ռիսկերը գնահատելուց հետո միանշանակ կկայացվի որոշում, իսկ որոշումը պիտի լինի այնպես, որ միայն լինի ի շահ մեր բնակչությանը և բուժաշխատողին, այլ տարբերակ այստեղ չի դիտվում»,-հայտարարեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Հարցադրմանը, թե նախորդ օպտիմալացումներով ի՞նչ հարցեր լուծվեցին, փոխնախարարը հայտարարեց․ «Մարզային շատ կենտրոններում ունենում ենք կադրային, կամ այլ խնդիրներ և էդ խնդիրները բերում է նրան, որ մի ծառայությունը տարբեր տեղ կիսատ-կիսատ-կիսատ դնելով ունենում ենք որակի խնդիր, և էստեղ օպտիմալացումը, խոշորացումը, միացումը գուցե և միակ փրկությունն է։ Ունենք տարատեսակ փորձեր, որ դա աշխատել է, ունենք նաև փորձ, որը հետազոտության է ենթարկվել և արդյունքում այդ որոշումը չի կայացել։ Այսինքն՝ սրանք զուտ սպեցիֆիկ մոտեցումներ են, բայց արդյունքում կկայացվի վերջնական որոշում»,-ընդգծեց Արտակ Ջումայանը։

Փոխնախարարը շեշտեց, որ բոլոր ռիսկերը գնահատելուց հետո նոր միայն կկատարվի վերջնական որոշում։

«Նախարարը հանդիպում է ունեցել բուժաշխատողների հետ, մոր ու մանկան ավստրիական բուժաշխատողների հետ, լսել ենք իրենց մտահոգությունները, առաջարկությունները, դրա համար կրկնում եմ, որ որոշումը վերջնական կայացված չէ, դեռ քննարկումների փուլում է, կավարտվի, եթե որոշեն միացում, ապա դա կարվի ի նպաստ մեր շահառուներին, մեր բնակչությանը։ Այդ բոլոր միացումները պետք է լինեն պացիենտակենտրոն»,-եզրափակեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանը։

Փոխնախարարը նաև նշեց, որ նախարարությունը մարզերի առողջապահության ոլորտին մեծ ուշադրություն է դարձվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ