Ներքին 3 տարի առաջ - 18:47 10-05-2023

Գագիկ Խաչատրյանի ազգականներին նյութապես օգնելու նպատակով պաշտոնյաները չարաշահել են լիազորությունները

ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է․

«Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը 34 մլն 328 հազար 964 դրամով պակաս գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը: 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի