Ներքին 3 տարի առաջ - 10:07 10-05-2023

Կարևորը «պտիչկան» է․ մի քանի մանրամասներ՝ ուսուցիչների վերապատրաստման վերաբերյալ

Հինգ տարին մեկ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներն անցնում են ատեստավորման դասընթաց, որը ենթադրում է վերապատրաստում, ըստ որի՝ որոշվում է ուսուցիչների համապատասխանությունը մասնագիտական որակին։

Հայաստանի մի շարք դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ ստանում են առցանց և անցանց վերապատրաստումներ։

Oragir.News-ը տեղեկացավ, որ բազմաթիվ ուսուցիչներ դժգոհ են վերապատրաստման ընթացքից՝ հատկապես առցանց վերապատրաստումից։

Մեզ ահազանգած ուսուցչի փոխանցմամբ, օնլայն վերապատրաստման ընթացքում ժամանակի կորուստ են ունենում տեխնիկական խնդիրների պատճառներով։

Մոտավորապես 30 րոպե է պահանջվում, որ տվյալ խմբի բոլոր մասնակիցները միանան, որպեսզի դասընթացն սկսվի։

Բացի սրանից՝ կա մեկ այլ լուրջ խնդիր. վերապատրաստվողների տեսախցիկն ու ձայնը անջատված պետք է լինեն, որ ձայնը չխանգարի վարողին։ Եվ եղել են դեպքեր, երբ ուսուցիչների, տնօրենների փոխարեն մասնակցել են այլ մարդիկ։

Ըստ մեր զրուցակցի՝ կազմակերպվող խմբային աշխատանքներին մասնակցում է անդամներից մեկը կամ երկուսը, դասընթացները շատ ձանձրալի են և մեծամասամբ ոչինչ չտվող։

Նշենք, որ պարտադիր վերապատրաստումներն անցկացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը