Ներքին Միտք 3 տարի առաջ - 14:55 09-05-2023

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը եռատոնի առթիվ տարածել է ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.


«Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օրն է...հաղթանակ, որի համար մեր ժողովուրդը մղեց իր հերոսական ու փառահեղ պայքարը....խաղաղություն, որը դարձավ հայ մարդու կյանքի, գոյատևման և ապրելու նպատակը։

Այս օրը ծանրակշիռ ապացույց է այն բանի, որ սեփական ուժերի վրա հույս դնելով, մեր մեջ պայքարի ուժ գտնելով և այդ գաղափարական պայքարը տանելով է հնարավոր պաշտպանել մեր հողում հայ մնալու և հայկական ապրելու իրավունքը, որից այսօր մեզ փորձում են զրկել։

Խաղաղության հասնում են հաղթանակ ամրագրելով, հաղթանակն ամրագրում են՝ պայքարով…ավելի ուժեղ, ավելի հաստատակամ, ավելի անկոտրում։

Խաղաղության և հաղթանակի համար պայքարը շարունակվում է այսօր և դեռ պիտի շարունակվի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդն ինչպես 78 և 31 տարի առաջ, այնպես էլ այսօր, իր ազատատենչ ոգով ու սխրանքների գնալու հաստատակամությամբ չի կանգնեցնի բարբարոսությունը, էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը:

Նորանոր հաղթանակների ձգտումը, միասնականությունն ու սեփական ուժերին ապավինումն են լինելու մեր շարունակվող պայքարի գաղափարական հանգրվանն ու նոր հաղթանակների կերտման արդար ուղին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին