copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 09-05-2023

1988-ից մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, հայկական Արցախ ու այդ նպատակը չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան

Մայիսի 9-ը միշտ լինելու է մեր տոնը, միշտ հիշվելու են մեր հաղթանակները և կերտվելու են նոր հաղթանակներ, ես դրանում համոզված եմ. սա Արցախի կարևոր օրերից է, ես ուրախ եմ, որ երիտասարդներն են այստեղ կանգած, դուք եք սա սկսել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես վստահ եմ, որ միայն դուք կարող եք կերտել արժանապատիվ ապագա ձեզ համար և ամբողջ Արցախի համար: Մենք միշտ եղել ենք արժանապատիվ մարդ, արժանապատիվ մարդ ու արժանապատիվ արցախցի, և մենք պահելու ենք մեր արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին:

Մենք բոլորս իրար հետ միասին գծել էինք մեր կարմիր գծերը և ասել, որ դա անընդունելի է արցախցիների համար: Դրանք 6-ն են: Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գիծը՝ դնելով անցակետ»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ միակ տարբերակը մնացել է պայքարելը. «Պետք է պայքարել, ուրիշ տարբերակ չկա, այլապես դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, որի վրա կարելի է ոտքերը սրբել ու անցնել: Կարմիր գիծը բոլորիս համար պետք է հստակ լինի, որովհետեւ մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետություն: Ոչ ոք չպետք է սահմանափակի մեր ազատ ելք ու մուտքը Հայաստան:

149 օր մենք շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս: Դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, մենք ունենք ահավոր շատ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք ու չենք ընկճվում: Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք չի կարող լինել, սա ռեօկուպացիա է: Ասենք ոչ ռեօկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տները, մեր գերեզմանները, մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը: Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա:

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չեն կարող լինել ադրբեջանական հիմքի վրա, դրանք պետք է լինեն իրար հարգելու վրա: Բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք կարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել և խոսել հարևանների հետ:

1988-ից մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ու այդ նպատակը չի փոխվել: Այսօր այս երիտասարդներն ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարող լուծել, մենք ենք լուծելու, ոնց կարողանանք, այդպես էլ կլուծենք: Բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք»,-հայտարարեց նախկին պետնախարարը:

Անդրադառնալով միջազգային հանրության գործողություններին՝ Վարդանյանը հարց ուղղեց․ «Ո՞ւր է ձեր արժանապատվությունը։ Ադրբեջանը թքել է ձեզ վրա, բացեիբաց ասում է, որ չի կատարում ձեր որոշումները»։

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց տարակուսեց, որ Լաչինի միջանցքի բացման նպատակով դեռ 120 հազար ստորագրություն է հավաքվել և դիմեց ՀՀ իշխանություններին՝ հարցնելով, թե ինչու նրանք և նրաց զավակները չեն մասնակցել ստորագրահավաքին. «Որպես պաշտոնյա, դուք սահմանափակումներ ունեք, բայց ի՞նչ է խանգարում ձեզ հայ մնալ, ի՞նչ է խանգարում ձեզ մարդ մնալ»:

Հայտարարելով, որ ընթանում է հայրենական պատերազմ, որին պետք է մասնակցի յուրաքանչյուրը և ոչ միայն բանակը՝ նախկին պետնախարարը հավելեց. «Ես ուրախ եմ այսօր ձեզ ներկայացնել այն աշխատանքը, որ արել ենք վերջին 2 ամսում: Դրանց մասնակցել է 4 կուսակցության ղեկավարություն: Շատերը մասնակցել են քննարկումներին, թե ոնց ենք մենք տեսնում ապագա Արցախը: Մենք ունենք ոչ միայն տեսլականը, այլև ճանապարհային քարտեզը, ունենք քայլերի կոնկրետ ցուցակը: Մենք դա փոխանցել ենք և նախագահին, և ԱԺ նախագահին: Ես ուզում եմ ասել՝ եթե դուք չեք անելու, մենք մեկ է՝ անելու ենք»։
adv_banner

Ամենից շատ դիտված

14:09 Ուռուցքը բուժած կինը բժիշկների անզգուշության պատճառով ֆորմալին է խմել և մահացել
20:07 Ինչպես են թուրք հատուկջոկատայինները տեղափոխում Հայաստանից արտահանձնված անձանց
09:19 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի էր հղումներ գտնել Աստվածաշնչից
15:06 Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
20:29 Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը
18:49 Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր. shamshyan.com
11:27 Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին
10:26 2 եղբայրներ Տավուշի մարզում բնակվող թոշակառուից գնել են 5 խոշոր եղջերավոր անասուններ, բայց գումարի մի մասը վճարել են կեղծ թղթադրամներով. shamshyan.com
18:15 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի Lexus-ները․ shamshyan.com
09:49 Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է