Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:30 08-05-2023

ՄԻՊ-ը իրավական դիրքորոշում է հայտնել անհետ կորած զինծառայողներին առնչվող քրգործերի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի իրավական դիրքորոշումը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ․

«Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ հանդիպում են իրավական խոչընդոտների, այն է՝ քրեական վարույթով տուժող չեն ճանաչվում գործող իրավակարգավորումների համատեքստում։ Խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։

Հաշվի առնելով քրեական վարույթով տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ զինծառայողների ծնողներից շարունակ ստացվող դիմումները, հարցի զգայունությունը և կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ Պաշտպանը որոշում է կայացրել հրապարակել նշված հարցի առնչությամբ իր իրավական դիրքորոշումը:

Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ինչպես սահմանադրական, այնպես էլ միջազգային իրավակարգավորումների լույսի ներքո, կատարվել են միջազգային չափորոշիչների և դատական նախադեպերի ուսումնասիրություններ:

Այդ համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետության ուղիղ պարտավորությունն է երաշխավորել դատավարության գործընթացում տուժողի (տուժողի իրավահաջորդի) բավարար ներգրավվածությունը, արդյունավետ պաշտպանության համար օրենսդրական և վարչական կառուցակարգերի ապահովումը և այլն։

Պաշտպանն ընդգծում է, որ օրենսդրական որևէ կարգավորում չի կարող կիրառվել և մեկնաբանվել այնպիսի եղանակով, որը կհանգեցնի անձի հիմնարար իրավունքների խախտման: Այդ սկզբունքը վերաբերելի է նաև այն իրավիճակներին, երբ գործ ունենք օրենսդրական թերի կարգավորումների կամ համապատասխան կարգավորումների բացակայության հետ:

Հարցին վերաբերելի միջազգային չափանիշները վկայում են, որ համապատասխան օրենսդրությունը պետք է մեկնաբանվի այն տրամաբանությամբ, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները հնարավորություն ունենան իրենց զավակների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով ներգրավվելու որպես տուժող:

Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկություններն ավելի վաղ ուղարկվել են իրավասու գերատեսչություններին»:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումն ամբողջությամբ՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է

Ձեզ գուցե հետաքրքրի