Արտաքին 3 տարի առաջ - 13:53 08-05-2023

Պուտինը նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի նախօրեին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ այս անգամ Ուկրաինան չի հիշատակվել։

«Այս նշանակալից օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում սխրանքները և անձնուրաց աշխատանքը նպաստեցին ջախջախել նացիստական ​​զավթիչներին և պաշտպանել հայրենի հողն ու ազատությունը»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված