Արտաքին 3 տարի առաջ - 20:00 06-05-2023

Սորոսյան լափակերի դուրս տված բարբաջանքը լավ էլ հարմարեցվել է Հաղթանակի օրվան. ռուս փորձագետը՝ Փաշինյանին

Ռուսաստանում գործող Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը բավականին կոշտ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ կապված Հայրենական մեծ պատերազմն սկսվելու պահին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի գտնվելու վայրի հետ։

«Բոլորս հետահայաց այն պատկերացումն ունենք, որ Ստալինը հոգեբանորեն ամենապատրաստված վիճակում էր։ Երբ որ փնտրում են, իրեն գտնում են կեցավայրում, հատակին բերանքսիվայր պառկած։ Սկզբում մտածում են, թե վատացել է, մահացել է, անշարժ վիճակում պառկած էր։

Մանրամասները չեմ պատմում՝ ինչքան ժամանակ մտածում էին՝ ներս մտնել, թե՝ ոչ։ Բայց Ստալինը ողջ-առողջ էր։ Պատերազմը սկսելու լուրը քանդել է իրեն, որովհետև նոր պայմանագիր էր ստորագրել և իր ամբողջ հաշվարկն այն էր, որ պատերազմ Գերմանիայի հետ չի լինելու։ Ըստ վկայությունների՝ նա երեք օր բերանքսիվայր պառկած է եղել մինչև համոզել են՝ դու ես այդ վիճակում, բա մենք ի՞նչ վիճակում ենք, վեր կաց, ինչ-որ մի բան պետք է անեն»,- Փաշինյանին մեջբերել է Ռոժինը։

«Սա հին, դեռ խրուշչովյան պատմություն է։

Ընդ որում՝ վաղուց մերկացված, քանի որ վաղուց գաղտնազերծված են Ստալինի այցելությունների մատյանները Կրեմլում, և շատ լավ հայտնի է, թե ինչ էր անում Ստալինը պատերազմի առաջին օրերին և ում հետ էր աշխատում՝ երկիրը դնելով ռազմական ռելսերի վրա՝ նացիստական Գերմանիայի հարձակման պայմաններում։

Ստալինի աշխատանքի ժամանակացույցը Կրեմլում պատերազմի առաջին շաբաթում։

Հունիսի 21 – ընդունվել է 13 մարդ, ժամը 18.27-ից 23.00-ն։
Հունիսի 22 – ընդունվել է 29 մարդ, ժամը 05.45-ից 16.40-ը։
Հունիսի 23 – ընդունվել է 8 մարդ, ժամը 03.20-ից 06.25-ը և 9 մարդ, ժամը 18.45-ից հունիսի 24-ի ժամը 01.25-ը։
Հունիսի 24 – ընդունվել է 20 մարդ, ժամը 16.20-ից 21.30-ը։
Հունիսի 25 – ընդունվել է 11 մարդ, ժամը 01.00-ից 5.50-ը և 18 մարդ, ժամը 19.40-ից հունիսի 26-ի ժամը 01.00-ն։
Հունիսի 26 – ընդունվել է 28 մարդ, ժամը 12.10-ից 23.20-ը։
Հունիսի 27 – ընդունվել է 30 մարդ, ժամը 16.30-ից 02.40-ը։
Հունիսի 28 – ընդունվել է 21 մարդ, ժամը 19.35-ից 00.50-ը։

Ցանկության դեպքում դժվար չէ գտնել (հղումով Ստալինին այցելությունների ճշգրիտ ժամանակը 1941թ. հունվարից մինչև հունիսի վերջ), թե ով է ընդունվել Ստալինի կողմից այդ օրերից յուրաքանչյուրում։ Այդ հարցը վաղուց ուսումնասիրվել և փակվել է պատմաբանների կողմից, ինչպես և շատ այլ ֆեյքեր Հայրենական մեծ պատերազմի մասին»,- նշել է ռուս փորձագետը՝ ընդգծելով, որ նման հայտարարություն հնչում է Հաղթանակի օրվա նախօրեին։

«Ինքնին, Ստալինի մասին սորոսյան լափակերի դուրս տված բարբաջանքը լավ էլ հարմարեցվել է Հաղթանակի օրվան, որը ձեռք բերվեց Ստալինի ղեկավարությամբ։ Շատ կոպիտ է աշխատում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ