Իր կուսակցի ազատ արձակման մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը․
«Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ»։
Հիշեցնենք՝ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի եւ պարեկների մասնակցությամբ մայիսի 4-ի երեկոյան տեղի էր ունեցել ծեծկռտուք։
Ճամբարակի քաղաքապետը ձերբակալվել էր պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։