Ներքին 3 տարի առաջ - 19:18 04-05-2023

ՀԷՑ-ին բաժանորդագրումը այսուհետ բաժանորդի հաշվին է լինելու. գինը բազմակի բարձրացել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու համար մարդիկ պետք է մինչ 250․000 դրամ վճարում կատարեն նախկին 63,000 դրամի փոխարեն։

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանն ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է այդ գինը որոշել։

Սարջանյանն ասաց, որ նախկինում այդ բոլոր ծախսերը ներդրումային ծրագրերի հաշվին էին արվում, հիմա մասամբ բաժանորդի, այսինքն՝ նախկինում բաժանորդը շատ չնչին գումար էր վճարում, մնացածը վճարում էր ՀԷՑ-ը իր ներդրումայնի ծրագրի հաշվին, հիմա որոշում է ընդունվել, որ այդ ներդրումային ծրագրի գումարներն այլ ուղղությամբ ծախսվեն»,- ասաց Սարջանյանը։

Հարցին, թե ինչ ուղղության է հատկացվելու այդ ներդրումային ծրագիրը, Սարջանյանը ասաց, որ այդ ծրագիրը շատ տարբեր ուղղություններ ունի, որոնց թվում է հոսանքի, էլեկտրամատակարարման որակի բարձրացումը, ենթակառուցվածքների վերանորոգումը և այլ շատ ուղղություններ։

Oragir.News-ը կապվեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որ պարզի, թե ինչ հաշվարկով է որոշվել նման գին, հանձնաժողովից մեզ խոստացան հարցազրույց կազմակերպել համապատասխան բաժնի աշխատակցի հետ, որ ստանայինք մեր հարցերի պատասխանը, բայց դա այդպես էլ չեղավ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից