Արտաքին 3 տարի առաջ - 20:00 04-05-2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախում տիրող օպերատիվ իրավիճակը։ Բաքուն հայտարարության մեջ հերթական անգամ ընդգծել է, որ Արցախում ռուս խաղաղապահները տեղակայված են ժամանակավորապես։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի