Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 04-05-2023

Վրաստանն արժանի է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն և արդար որոշում է ակնկալում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 2023 թվականի վերջին Եվրահանձնաժողովը պետք է վերջնական որոշում կայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Ինչպես փոխանցում է Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է Հունգարիայում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ունեցած իր ելույթում։

Ղարիբաշվիլին շեշտել է՝ Վրաստանն արժանի է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն և Եվրոպայից արդար որոշում է ակնկալում։ «Այսօր մենք Եվրոպայից ակնկալում ենք հեռատես և արդար որոշում ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Սա կլինի մեր կառավարության և ժողովրդի համատեղ ջանքերի արժանի ճանաչումը: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է և Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել օրինականության և ժողովրդավարության, տնտեսական առաջընթացի և սոցիալական արդարության ապահովման համար։ Նրա խոսքով՝ պետական ​​ինստիտուտների կառուցումն ու հանրային ինստիտուտների հզորացումը իրավամբ արժանի են ողջ աշխարհում անաչառ և օբյեկտիվ գնահատողների ճանաչմանը։ «Մեր իշխանությունների իրականացրած լայնածավալ բարեփոխումների արդյունքում այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք այդ նպատակին»,- նշել է նա։

Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է աշխատել առաջարկությունների կատարման ուղղությամբ Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմնի որոշման հրապարակումից անմիջապես հետո և 2022 թվականի ընթացքում փոփոխություններ են կատարվել ավելի քան 80 օրենքներում։ Ընդդիմության միայն մի մասն է միացել գործընթացին։ Ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» և նրա համախոհները իշխանությունների աշխատանքը հորինվածք են անվանել։

Վրաստանը ամռանը սպասում է Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականին, իսկ տարեվերջին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշմանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնեց նրան տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, հենց որ կատարվեն 12 հանձնարարականները։





Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին