Ներքին 3 տարի առաջ - 22:08 03-05-2023

Ինքնասպանության են դրդել. մանրամասներ` ճեմարանի պատուհանից նետված երեխայի դեպքից

Օրեր առաջ Երևանում գործող Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա սանը ցած էր նետվել և վնասվածքներ ստացել։ Նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր։

Այսօր Oragir.News-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Երևան քաղաքում գործող ուսումնական հաստատության 4-րդ հարկից երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են հարցաքննություններ։ Կոմիտեից հայտնում են նաև, որ դասասենյակի լուսամուտից ցած ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ կատարվածի հանգամանքները լիարժեք բացահայտելու համար։

ՀՀ քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել։

«Քանի որ վարույթը վերաբերում է անչափահասի, սա ենթադրում է շատ ավելի զգուշ մոտեցում քրեական վարույթը վերաբերող տվյալների հանրայնացմանը, հետևաբար այս փուլում մենք որևէ տեղեկություն դրա վերաբերյալ չենք հայտնում։ Որևէ փուլում, երբ խնդիր չի լինի անհրաժեշտ քննչական գործողությունների, այդ թվում նաև անչափահասների հետ արված կլինեն աշխատանքներ, այդ ժամանակ տեղեկատվություն կհրապարակենք, հիմա դեռևս ոչ»,-ասաց Աբրահամյանը։

Շիրակացու Ճեմարանի հասարակայնության կապերի պատասխանատու Անի Եղիազարյանը Oragir.News-ին ասաց, որ իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարություն են ներկայացնել, էլ ի՞նչ կարող եք ասել։

Հարցին, թե օրվա որ ժանին է դեպքը տեղի ունեցել, մամուլում տարածում գտած վարկածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, Եղիազարյանն ասաց. «Այդ բոլոր հարցերը նախաքննական գաղտնիք են, առանց այն էլ լրատվամիջոցները, չգիտեմ, թե ինչ արտահոսքի արդյունքում, որոշակի տեղեկություններ են հրապարակել, որոնք և՛ երեխային, և՛ նախաքննությանը վնասում են, ես որևէ դետալ ոչ մի ինֆորմացիա չեմ կարող ասել»,- ասաց նա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։ Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և երեխայից հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, որ ինքը կորցրել է իր գլխարկը և այն փնտրելու համար է գնացել այնտեղ։ Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։ Այդ 2 սաների, որոնք աղջիկներ են, հայտնած տեղեկությունները ճշտվում են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ