Արտաքին 3 տարի առաջ - 18:15 03-05-2023

Զելենսկին վստահ է՝ դաշնակիցները մարտական ինքնաթիռներ կտրամադրեն, երբ Ուկրաինան անցնի հակահարձակման

Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ երկրի արևմտյան դաշնակիցները Կիևին մարտական ինքնաթիռներ կտրամադրեն, երբ Ուկրաինայի զինված ուժերը անցնեն հարձակման։ Այս մասին Զելենսկին ասել է այսօր Հելսինկիում՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկին պարզաբանել է, որ արևմուտքից մարտական ինքնաթիռներ ստանալու հարցում իր վստահությունը պայմանավորված է տեղի ունեցած իրադարձություններով։ Նրա համոզմամբ՝ մինչ այժմ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ որոշումներ են կայացվել Ուկրաինայի ակտիվ քայլերից հետո։

Ուկրաինայի նախագահը հերթական անգամ շեշտել է, որ երկիրը մարտական ինքնաթիռների կարիք ունի։ «Մեզ դրանք պետք են, շատ են պետք։ Մենք կունենանք դրանք, ես վստահ եմ։ Բայց սա պատերազմ է, և մենք դա պետք է անընդհատ ապացուցենք դա մարտի դաշտում։ Սկզբում մենք առաջ ենք գնում և ցույց տալիս, որ երեք օրում մեզ հնարավոր չէ գրավել, իսկ հետո միայն մեզ ինչ-որ զենք են տալիս»,-ասել է նա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ մարտի դաշտում հաջողություններից հետո Ուկրաինային հաջողվել է ստանալ հեռահար հրետանի և այլ սպառազինություն։ Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել այն սպառազինության համար, որը մինչև այժմ տրամադրվել է երկրի դաշնակիցների կողմից։

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել էր, որ Կիևին անհրաժեշտ է արևմտյան արտադրության մինչև 200 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ, մինչդեռ առաջնահերթությունը ամերիկյան F-16-ների, ֆրանսիական Rafale-ի տրամադրումն է։ Որպես տարբերակ դիտարկվում են շվեդական Gripen համակարգերը։

Ուկրաինական կողմը երկար ժամանակ պնդում է, որ գործընկերները Կիևին պետք է մատակարարեն ժամանակակից մարտական ​​ինքնաթիռներ, հեռահար հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում