Երևան +12°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:54 03-05-2023

Մեղրիում նոր մաքսակետի կառուցման մրցույթում արդեն հաղթող կա. Փաշինյան

Ավտոմեքենայով Իրանից Հայաստան սահմանը հատելն Իրանի հատվածում անցումը տևում է մոտ 1 ժամ, Հայաստանի հատվածում` 3-5 ժամ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դիմելով գործադիրին բարձրաձայնեց իրանահայության և Իրանի քաղաքացիների կողմից իրեն փոխանցած խնդիրը։

«Մաքսատունը կեղտոտ է, չկա նորմալ զուգարան, աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ, մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները նույն հերթի մեջ են։ Եթե Իրանից Հայաստան մտնող մեքենան ունի տուգանք, որի մասին տեղյակ չի, ստիպված է մեքենան թողնել, մոտ 2 կմ ոտքով քայլել, եթե բանկի աշխատակիցը վճարումն ընդունի, կվճարի, եթե ոչ, չի վճարի, տերմինալ չկա։ Ամբողջ տարածքում վայրի, կատաղած շներ են։ Չկա որևէ նշան, բացատրություն, հատկապես հայերեն չիմացող մարդկանց համար, թե ինչ քայլեր պետք է անել՝ սահմանը հատելու համար, աղբաման չկա, ջուր չկա։ Ես կարդում եմ և ամաչում եմ, թե ինչ են գրել։ Ասում են` կարո՞ղ է էս ամեն ինչն անում եք, որ Հայաստան չգանք»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորի հարցին որոշեց պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշեց` խնդիրների մի մասն իրենք էլ են արձանագրել, դրա համար էլ որոշում են կայացրել Մեղրիում նոր մաքսակետ կառուցել Եվրամիության աջակցությամբ։

«28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը»,- նշեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մրցույթն արդեն անցկացվել է, հաղթող էլ կա, շուտով արդեն կներկայացվեն ծրագրի մանրամասները։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ