Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:13 03-05-2023

Ձեզ չի՞ անհանգստացնում, որ մինչ օրս հրապարակված չեն զոհվածների անունները. Գեղամ Նազարյանը՝ Վարդապետյանին

«2021 թ.-ի հունիսի 21-ին Մարտիրոսյանի և Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու փաստով ներկայացվել է հաղորդում»,-խորհրդարնում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Պարգամավորը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությամբ արձանագրվել էր, որ դատախազությունն ընդունել է այն փաստը, որ ներկայացված դիմումում առկա են կոնկրետ հանցագործությունների հատկանիշներ մատնանշող տեղեկություններ և դրանցում առկա հանգամանքների շուրջ բացակայում է նույնիսկ նախնական ստուգում կատարելու անհրաժեշտությունը:

Գեղամ Նազարյանը հարցրեց, թե ինչ ընթացք ունի այդ գործը և դրա վերաբերյալ գլխավոր դատախազությունն ի՞նչ դիրքորոշում ունի, հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը:

«Որպես գլխավոր դատախազ, Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ մինչ օրս հրապարակված չէ 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների անունները»,-երկրորդ հարցը հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Աննա Վարդապետյանը հայտնեց, որ պատգամավորի հիշատակած հաղորդումը 2021 թվականին կցվել է 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթին, որի շրջանակներում այն քննության առարկա է հանդիսացել:

Հայտնելով, որ ինքը հսկող դատախազը չէ այդ վարույթով և չգիտի, թե քանի անձ է հարցաքննվել, գիտի, որ կան հարցաքննության դեպքեր, բայց չգիտի, թե որ դրվագներով և խնդրեց գրավոր դիմել, որպեսզի հանգամանալից պատասխանի:

Նա ասաց, որ 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթները միացվել են և քննվում են այն տրամաբանությամբ, որ միևնույն հարցին ու դրվագին վերաբերող գործերը լինեն հնարավորինս կոմպակտ մեկ վարույթի շրջանակներում:

«Ես ինքս եմ խնդրել ինձ համար անհատական ցուցակները կազմել և ունենալ: Երբ դեկտեմբերին ես գնում էի եռակողմ հանդիպման, ես հստակ գիտեի բոլոր անձանց անուն, ազգանունը, ծննդյան տարեթիվը, որովհետև դրանք ինձ համար անձանց քանակ չէ, այլ անհատապես անձինք են, որոնցից յուրաքանչյուրի ճակատագիը մեծագույն արժեք է մարդու իրավունքի տեսանկյունից և ինձ համար»,-արձագանքելով 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական ցուցակ չլինելու մասին հարցին՝ ասաց Վարդապետյանը և հավելեց, որ ԱԱԾ-ն էլ է հետևողական աշխատանք տանում իրենց հետ՝ անձանց նույնականացնելու կարգավիճակներ տալու համար:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան