Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:51 02-05-2023

ՔՊ-ական պատգամավորների պահվածքն անհետեւանք չեմ թողնի

«Չեմ կարող ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների պահվածքն անհետևանք թողնել և բոլոր հնարավոր ուղղություններով իմ գործողություներն իրականացրել եմ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախկին թեկնածու Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին ու Ռուստամ Բաքոյանին դատի տալուն։

Նա նաև հայտնեց, որ միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև դատախազություն՝ զրպարտության և վիրավորանքի համար։

«Իհարկե, զարգացումները կախված են դատարաններից, բայց ես իմ իրավունքների պաշտպանության համար հետևողականորեն պայքարելու եմ մինչև վերջ»։

Հարցին, թե դատախազությունը ինչ ընթացք է տվել իր ներկայացրած հաղորդմանը, նա նշեց, որ գլխավոր դատախազությունն իրեն գրություն է ուղարկել, ըստ որի ՝ գործն ուղարկել են Երևան քաղաքի դատախազություն․ «Երևանի քաղաքի դատախազությունն էլ գրություն է ուղարկել, որ ուղարկել են Արաբկիր և Քաղաքեռ վարչական շրջանների դատախազություն, որևէ այլ ընթացք չեմ ստացել։ Այսինքն, ինձ չեն հրավիրել որևէ իրավապահ մարմին՝ լրացուցիչ բացատրություններ տալու»։

Նա ընդգծեց, որ շատ հեռու պետք չէ գնալ՝ հասկանալու համար, թե ինչ կանեին այդ նույն իրավապահները, եթե նման պահվածք դրսևորեին իրենց թիմակցի հանդեպ։

«Բոլորը տեսան, թե ինչ արեցին դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյաին հետ Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո, ձերբակալեցին նրան հենց ԱԺ շենքից, տարան ու 72 ժամ պահեցին, իսկ հետո գլխավոր դատախազը եկավ, ու նրան զրկեցին անձեռնմխելիությունից ու գործ հարուցեցին։ Այսպես լինում է, երբ իրենք են տուժում։ Իսկ երբ մարդիկ տուժում են իրենց գործողություններից, դա մնում է անհետևանք, սա առաջին դեպքը չի»։

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական համակարգից, նա նշեց, որ 2 տարբեր դատարաններ է դիմել, Ռուստամ Բաքոյանը Արարատի մարզից է, ու Ղազարյանը դիմել է Արարարտի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ Արթուր Հովհաննիսյանի դեմ դիմել է Երևանի դատարան։

«Չգիտեմ, թե որ դատավորներին կմակագրվի գործը, ու ինչ կլինի, բայց ես հետևողականորեն պայքարելու եմ իմ իրավունքների պաշտպանության համար»։

Նա նաև հայտնեց, որ հայցադիմումում պահանջել է ներողություն խնդրել, միաժամանակ, ակնկալում է նաև դրամական փոխհատուցում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի