Ներքին 3 տարի առաջ - 18:06 02-05-2023

Շիրակի մարզի քաղաքաշինության բնագավառում նախատեսվում է մոտ 22 միլիարդ 100 միլիոն դրամի ներդրում

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետի աշխատակազմի մարզխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են եկամուտների հավաքագրման, համայնքներին հատկացվող սուբվենցիաների, ինչպես նաև մարզում քաղաքաշինության բնագավառում իրականացվող ներդրումների մասին։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը։

Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը իր խոսքում նշեց, որ Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով ու այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվելու է մոտ 22 միլիարդ 100 միլիոն դրամի կապիտալ ներդրում։

Բնակարանաշինություն (3 բնակելի համալիրների կառուցում 457 բնակարանով)` շուրջ 3.0 միլիարդ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիրի կառուցում` 50 բնակարան՝ շուրջ 1 միլիարդ դրամ: Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոց 9/10 հասցեի հողամասում բնակելի համալիրի կառուցում` 311 բնակարան՝ շուրջ 1 միլիարդ դրամ, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի N 9/5 հասցեում գտնվող բնակելի համալիրի կառուցում` 96 բնակարան, շուրջ 1 միլիարդ դրամ: Ի դեպ հարկ է նշել, որ բնակարանաշինության վերջին երկու ծրագրերը բարեգործական չեն, դրանք վաճառելու նպատակով են կառուցվում:

Ընդհանուր առմամբ այս տարի վերանորոգվելու է 65 կմ հանրապետական, միջպետական ու տեղական նշանակության ճանապարհ։ Շարունակվելու է նաև Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը։ Կապիտալ ներդրումներում նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում է ընդգրկված։ Ճանապարհաշինության համար նախատեսվում է շուրջ 13 միլիարդ 500 միլիոն դրամ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ ներկայում մարզում իրականացվում են 6 ճանապարհաշինական ծրագիր՝ 49.9 կմ երկարությամբ՝ շուրջ 5 միլիարդ դրամ գումարի շրջանակում։ Եվս 3 ճանապարհաշինական ծրագիր՝ 8.4 կմ երկարությամբ, կմեկնարկեն երկրորդ կիսամյակում` շուրջ 1 միլիարդ 500 միլիոն դրամ։

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 3 ճանապարհաշինական ծրագրեր՝ 4.85 կմ երկարությամբ, շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ գումարով։ Եւս 3 ծրագիր՝ 2.8 կմ երկարությամբ, կմեկնարկեն երկրորդ կիսամյակում` շուրջ 1 միլիարդ 900 միլիոն դրամ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից