Արտաքին 3 տարի առաջ - 23:00 01-05-2023

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները խնդրել են Պուտինին չայցելել երկիր

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել են հրաժարվել այդ երկրում կայանալիք ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով երկիր այցելելու մտադրությունից։ Այս մասին տեղեկացնում է հարավաֆրիկյան The Sunday Times պարբերականը։

Հաղորդվում է, ՀԱՀ իշխանությունները փորձում են համոզել Կրեմլին, որ Պուտինը տեսակապի միջոցով մասնակցի գագաթնաժողովին։ Եթե Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցի հարավաֆրիկյան այդ երկրում կայանալիք գագաթնաժողովին, ապա իշխանությունները ստիպված կլինեն կատարել Միջազգային քրեական դատարանի օրդերը և ձերբակալել Պուտինին։

«Մենք տարբերակ չունենք չձերբակալելու Պուտինին։ Եթե նա գա, մենք ստիպված կլինենք նրան ձերբակալել»,- ասել է պարբերականի աղբյուրը։

Նշվում է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ստեղծել է հատուկ կառավարական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այդ երկրի իշխանությունների գործողությունների հնարավոր տարբերակները, եթե Պուտինը ժամանի Հարավաֆրիկյան Հանրապետություն։

Դեռևս ապրիլի 25-ին Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ իր երկիրը որոշել է դուրս գալ Միջազգային քրեական դատարանի իրավասությունից՝ «որոշ երկրների նկատմամբ այդ կառուցի ունեցած անարդար վերաբերմունքի պատճառով»։ Ապրիլի 27-ին ՀԱՀ նախագահի կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ երկիրը դուրս չի գա Միջազգային քրեական դատարանի իրավասությունից, իսկ նախագահի նախորդ հայտարարությունը «սխալ մեկնաբանություն էր»։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին