Ներքին 3 տարի առաջ - 13:48 01-05-2023

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանցկացվի ռազմապարերի բաց դաս

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 18։00-ին կանցկացվի ավանդական Ռազմապարերի բաց դաս։

«Միացեք և մասնիկը դարձեք ազգային մշակույթի։
Անբացատրելի ծանր օրեր ենք ապրում և դա չի կարող հետք չթողնել մեր ոգու, տրամադրվածության, լավատեսության և պայքարելու ցանկության վրա, սակայն մեր ազգային մշակույթը այն միակ թերապիան է, որ օգնում է ուժով սնուցվել և շարունակել պայքարը ապրելու, արարելու և հավատալու։

Եկեք ձեռք ձեռքի տանք, ուս ուսի տանք, թև թևի տանք ու ժպտանք իրար, հավատալով, որ Չարի վերջը Մոտ է։

Որպես փոքրիկ մեկնաբանություն.
Սիրելի հայրենակիցներ, այն ինչ կատարվում է մեզ հետ, դա երեկ չի սկսվել և մոռացության տալ չի էլ ստացվի ինչ որ բան անելով, կամ չանելով։

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած ոչինչ մոռանալու իրավունք չունենք։

Ռազմապարը արիացնում է ոգին, իսկ մեզ ուժ է պետք պայքարելու համար, մեզ ուժ է պետք, որ չթողնենք ու գնանք, մեզ ուժ է պետք իրար չատելու համար, մեզ ուժ է պետք հայրենիքը սիրելու և նրան նվիրվելու համար»,- գրել է Ազգագրական պարերի ուսուցչուհի Մարիամ Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը