Մահացել է հայտնի դիզայներ Վյաչեսլավ Զայցևը
copy image url

Մահացել է հայտնի դիզայներ Վյաչեսլավ Զայցևը

Արտաքին 1 տարի առաջ - 23:47 30-04-2023
Այսօր 85 տարեկան հասակում Մոսկվայում մահացել է ռուս հայտնի մոդելավորող, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Զայցևը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ըստ տեղեկություների՝ վերջերս Զայցևը չի դիմել բժշկի և չի բողոքել առողջական խնդիրներից։

Դիզայների անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Զայցևը Մոսկվայի նորաձևության տան գեղարվեստական ​​ղեկավարն էր։ Նա հիմնադրել է իր նորաձևության թատրոնը: Այս ժամանակից ի վեր դիզայներ Վյաչեսլավ Զայցևը զբաղվում է հեղինակային հավաքածուների ստեղծմամբ և ցուցադրմամբ, որոնք միշտ դառնում էին նորաձևության շաբաթների առավել վառ և ակնկալվող իրադարձություններից մեկը:


Ձեզ գուցե հետաքրքրի