Արտաքին 3 տարի առաջ - 16:30 29-04-2023

Ադրբեջանը երբեք չի մոռանա պատերազմի ժամանակ Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Թուրքիան առանձնահատուկ դեր է խաղում թյուրքական աշխարհի միավորման գործում, իսկ այդ պատմական արժանիքները պատկանում են այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Ստամբուլում ընթացող ավիացիոն, տիեզերագնացության և տեխնոլոգիաների TEKNOFEST-2023 փառատոնի մասնակիցների առաջ ունեցած ելույթում։

Ալիևը շեշտել է, որ ժամանակակից Թուրքիան Եվրասիայի առևտրային, էներգետիկ, տրանսպորտային և քաղաքական կենտրոնն է, և նրա նշանակությունն ու դերը մշտապես աճում են։ Նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայի տեխնոլոգիական և պաշտպանական համալիրի ձեռքբերումների վրա, որոնք, իր խոսքով՝ այսօր իրավամբ ճանաչված են աշխարհում։

Նա միևնույն ժամանակ ասել է, որ թուրքական բանակը աշխարհի ամենազարգացած բանակներից մեկն է։ «Զարգացած և պաշտպանական արդյունաբերությունն ամրապնդում է ոչ միայն Թուրքիայի, այլև նրա ընկերների ու դաշնակիցների դիրքերը։ Սա երկար տարիների անվտանգության երաշխիք է»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Վերջինս նշել է, որ շուտով թուրքական KIZILELMA անօդաչու ինքնաթիռը կթռչի Ադրբեջանի երկնքում։ Նա նաև ասել է, որ շուտով Ադրբեջանում կստեղծվի Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի արտադրության կենտրոն։

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը երբեք չի մոռանա Ղարաբաղյան պատերազմի ժամանա Թուրքիայի և անձամբ նախագահ Էրդողանի ցուցաբերած աջակցությունը։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջինից մինչև վերջին րոպեները մեր կողքին էր իմ սիրելի եղբայր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը միայնակ չէ, իսկ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Սա մեզ լրացուցիչ ուժ և մոտիվացիա տվեց»,- նշել է նա։

Ադրբեջանի առաջնորդը հիշեցրել է նաև, որ երկու տարի առաջ Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որը երկու երկրների դաշնակցային հարաբերությունները պաշտոնականացրել են։ Նրա խոսքով՝ Շուշիում հռչակագրի ստորագրումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Նա նաև պնդել է, թե, իբր օկուպացված Շուշին թանկ քաղաք է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ թյուրքական աշխարհի համար։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասնական են։ «Ինչպես հայտարարել է Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանը և Թուրքիան «մեկ ազգ և երկու պետություն են»։ Սրան ուզում եմ ավելացնել, որ մեր երկրները մեկ բռունցք են»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա