Ներքին 3 տարի առաջ - 13:00 29-04-2023

Ով է քննչականի պատուհանից նետված քաղաքացին

Քննչական կոմիտեն ապրիլի 27-ին տեղեկություն տարածեց այն մասին, որ մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։

Տղամարդը Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանն էր, 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել երկրից բացակայելու արգելը։ Ավելի ուշ՝ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում, նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։ Ելնելով դրանից՝ մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Oragir.News-ի հետ զրույցում Հովտաշեն համայնքի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը պատմեց, որ տղամարդը 62 տարեկան էր, 3 երեխա ուներ։

«Աղջիկներից մեկը 2 տարի առաջ մահացավ, մանկուց հաշմանդամ էր, տղան 1987 թ-ի ծնված է, նա էլ մանկուց առաջին կարգի հաշմանդամություն ունի։ Մի աղջիկն էլ ամուսնացել է, մեկ թոռ ուներ։ Կինն էլ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։ Միսակը տան միակ աշխատողն էր, մսի գործ էր անում։ Աշխատող մարդ էր, թեև գիտեինք, որ թմրամիջոց է օգտագործում, բայց անկեղծ ասած՝ համագյուղացիների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել, ոչ մի վատ բան իր կողմից չենք տեսել, էնպես չի եղել, որ թմրամիցոցների ազդեցության տակ հարևան կամ համագյուղացի նեղացնի։ Մեզ համար էլ անհասկանալի է, թե ինչու է գնացել այդ քայլին»։

Ալեքսանյանը նշեց, որ համայնքում էլ տարբեր զրույցներ կան այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել․ «Չեմ կարող ասել, բնակիչները տարբեր բաներ են ասում, բայց ես մտածում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան կպարզվի, չեմ ուզում այդ մասին խոսել։ Ամեն դեպքում՝ առաջին անգամ չէ, որ կալանավորվում է։ Անցած տարի էլ 2 ամիս կալանավորված էր։ Այս անգամ՝ 4 օր առաջ էին իրավապահները գյուղից տարել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ