Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:15 28-04-2023

ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվեց Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

Ապրիլի 28-ին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվեց Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ։ Տեղեկանում ենք Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

Շնորհակալություն հայտնելով խմբի անդամներին վստահված բարձր պատասխանատվության համար՝ դեսպան Պապիկյանը կարևորեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների շրջանակներում խմբի տեսանելիության բարձրացումը։

Անդրադառնալով 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների XII գագաթաժողովին՝ դեսպան Պապիկյանը շեշտեց գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականությունն այսօր, տարբեր ճգնաժամերի լույսի ներքո։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խմբի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր։

Թեմատիկ քննարկման շրջանակներում ՄԱԿ Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը ներկայացրեց հանձնաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և հանձնաժողովի առաջիկա երկու տարիների ծրագրերը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան