Արտաքին 3 տարի առաջ - 17:00 27-04-2023

Հայաստանը խոչընդոտում է Նախիջևանի հետ միջանցքի ստեղծմանը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Ալիևը շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման պայմանով։ Նրա խոսքով՝ այս նպատակով Բաքուն Երևանին ներկայացրել է հինգ սկզբունքներ։

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե իբր Հայաստանը ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները»։ Նա նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է Նախիջևանի հետ միջանցքի ստեղծմանը, «իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից, ինչպես նաև չարաշահում է Լաչինի միջանցքը՝ Արցախ զինամթերք և ռազմական նշանակության ապրանքներ փոխադրելու համար»։

Վերջինս նաև ասել է, թե, իբր Լաչինի միջանցքի սկզբնամասում սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի և տարածքային ամբողջականության ապահովման ցուցիչ է։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանը ապրիլի 23-ին հայտնել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա անցակետ տեղադրելու մասին։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին