Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 27-04-2023

Էրդողանն առցանց կմասնակցի թուրքական առաջին ԱԷԿ-ի բացմանը, արարողությունը հետաձգվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապի ձևաչափով կմասնակցի Ռուսաստանի աջակցությամբ կառուցվող Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Էրքան Քանդեմիրը։

Թուրք պաշտոնյան հայտնել է նաև, որ Մերսին քաղաքում նախատեսված նախընտրական հանրահավաքը հետաձգվել է։ «Մեր հարգարժան նախագահը Աքքույու ատոմակայանում կայանալիք միջուկային վառելիքի բեռնման արարողությանը կմասնակցի առցանց։ Իսկ Մերսինում մեր հանրահավաքը նախատեսվում է անցկացնել առաջիկայում»,- գրել է նա։

Թուրքիայի նախագահականից նաև հայտնել են, որ Էրդողանի միացումը արարողությանը հետաձգվել է տեղական ժամանակով ժամը 16։00-ին։ Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանի միացումը նախատեսված է 13։30-ին։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ նախքան ատոմակայանում արարողության մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 15։00-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ապրիլի 25-ին թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո հաղորդումը նախատեսվածից շուտ էր ավարտվել։ Նախօրեին միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիայի նախագահին սրտի կաթված է ստացել, սակայն Էրդողանի աշխատակազմն ավելի ուշ հերքել էր այդ տեղեկությունը։

Այսօր Թուրքիայում նախատեսված է Ռուսաստանի աջակցությամբ կառուցվող Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկի միջուկային վառելիքի բեռնման արարողությունը։

Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Աքքույու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թվականի մայիսին։ 2018 թվականի ապրիլի 3-ին Անկարայում տեղի ունեցած համատեղ արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակամուրջի ձևաչափով իրականացրեցին ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը։ 2 տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 8-ին երկրորդ բլոկի շինարարության մեկնարկով, աշխատանքները մեծ թափ ստացան։ 2021 թվականի մարտի 10-ին կայացավ երրորդ, իսկ 2022 թվականի հուլիսի 21-ին՝ չորրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան