Արտաքին 3 տարի առաջ - 16:30 26-04-2023

Էրդողանը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը թուրքական Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկում կայանալիք միջուկային վառելիքի բեռնման արարողությունից առաջ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական Միլլիյեթ պարբերականը, այս մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Անկարան շարունակում է իր ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել միավորել բոլոր ջանքերը շարունակվող պատերազմը կանխելու համար։

Իբրահիմ Քալընն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է խոսել երկու կողմի հետ էլ։ Նա նշել է, որ Անկարան պատրաստ է նման դեր ստանձնել։ Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազն իրականում պատերազմ է Ռուսաստանի և արևմուտքի միջև։

«Ռուս-ուկրաինական պատերազմը դա պատերազմ է Ռուսաստանի և արևմուտքի միջև։ Եկեք աշխատենք խաղաղ բանակցությունների ուղղությամբ, քանի դեռ հազարավոր մարդիկ չեն զոհվել: Եկեք կենտրոնանանք, թե ինչպես կարող ենք ստեղծել գլոբալ անվտանգության տարածք»,- եզրափակել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավային Մերսին նահանգի Ռուսաստանի աջակցությամբ կառաուցվող Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկում ապրիլի 27-ին կկայանա միջուկային վառելիքի բեռնման արարողությունը։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Աքքույու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թվականի մայիսին, իսկ առաջին էներգաբլոկի շինարարությունը մեկնարկել էր 2018-ի ապրիլին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից