Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 26-04-2023

Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ Մանասյանը հասկացնել է տվել, որ Գրիգորյանի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել․ իր աշխատակազմն է ձեւավորելու՝ իր համար վստահելի ու մտերիմ մարդկանցից, չնայած կարծես թե նա ու Քրիստինե Գրիգորյանը նույն թիմից են եւ կիսելու բան չպետք է ունենային։ Անի Մխիթարյանն էլ դա նորմալ է համարել, դիմումը գրել։

Նշենք, որ Անի Մխիթարյանի կենսագրությունը ՄԻՊ կայքում այդպես էլ չհայտնվեց, նա մինչ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար դառնալը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր։ Նա անցնում էր հայտնի «որդեգրումների գործով»՝ որպես մեղադրյալ, եւ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթներից մեկով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում