Ներքին 3 տարի առաջ - 19:58 25-04-2023

Չկա մի սյունեցի, որը կվախենա մնալ իր հողում

«Սյունեցին ես եմ, ով ապրում ու արարում է Սյունիքում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի Աշոտավան համայնքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։

«Սյունիքը պարզապես բառերով սիրվող ու նաև հեռադիտակով դիտվող բնակավայր չէ։ Քարի հետևում քար կա, մշուշի հետևում էլ` մշուշ։ Մեր երկրի սահմանները գծվել են արյամբ ու ամրանում են քրտինքով: Սյունեցին մարդու տեսակ է, որը մաքառել է իր հողում, ու ինձ չի թվում, որ կարող է լինել մի սյունեցի, որը կվախենա ապրել իր հողում: Չեմ պատկերացնում էդպիսի բան»,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Սյունիքում արվում է ամեն բան՝ տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

«Սյունեցու առօրյայում մեծ փոփոխություն այս պահին չկա: Մեր ամենաօրյա ապրուստը վաստակում ենք մեր իսկ կատարած աշխատանքով: Իսկ ուժային կառույցներն ապահովում են անվտանգությունը»,- ասաց նա:

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին այս ընթացքում, այդուհանդերձ, սոցիալական որևէ օգնություն չի տրամադրվել:

«Գյուղում ապրող մարդը երբեք էլ սպասելիք չունի, թե իրեն բերեն, ինչ-որ բան տան, որ ինքն ապրի: Մեր սպասելիքն անվտանգային խնդիրներն են, որոնք համապատասխան կառույցները հնարավորության սահմաններում ապահովում են, ինչի համար շնորհակալ ենք»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը