Արտաքին 3 տարի առաջ - 20:00 25-04-2023

Մեդվեդևն ասել է, որ 2008 թվականին Վրաստանի դեմ պատերազմ սկսելու որոշումը դժվար է կայացրել

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ 2008 թվականին Վրաստանի դեմ պատերազմ սկսելու որոշումը դժվար է կայացրել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը ասել Գիտելիք մարաթոնի մասնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ խոսելով այն բարդ որոշումների մասին, որոնք ինքը պետք է կայացներ Ռուսաստանի նախագահի պաշտոնում։

Մեդվեդևը շեշտել է՝ «ընդհանուր առմամբ, դժվար է առանձնացնել կարեւոր որոշումները պակաս կարևորներից»։ «Անվտանգության խորհրդի որոշումը շատ կարևոր էր, որն այն ժամանակ պաշտպանեց Դաշնային խորհրուդը՝ իրականացնել մեր ռազմական գործողությունը՝ Վրաստանին խաղաղություն պարտադրելու համար, այսպես կոչված, հնգօրյա պատերազմը։ Սա, իհարկե, դժվար որոշում էր անձամբ ինձ համար՝ որպես այդ պահին գործող նախագահ»,- ասել է նա։

Ռուսաստանի նախկին նախագահի խոսքով՝ իր գործունեության ընթացքում այլ բարդ որոշումներ նույնպես եղել են՝ օրինակ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դրանք բարդ որոշումներ էին, որոնք պահանջում էին քննարկումներ, երկար կշռադատումներ և առավելագույն ուշադրություն։

Վերջինս միևնույն կարևորել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, զինվորականների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար դրամական հավելավճարների հետ կապված որոշումները։ «Մենք շատ բաներ արեցինք, հուսով եմ, որ որոշ որոշումներ, որոնք ընդունվեցին այն ժամանակ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որոնք մեզ լավ են ծառայել»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել