Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:15 25-04-2023

ԵՄ երկրների մեկ երրորդը Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունները ցույց են տալիս երկրների միջև համագործակցության մակարդակը, ինչպես նաև քաղաքական երկխոսության դինամիկան։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Սոֆիայում Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի գազատրանսպորտային օպերատորների և ադրբեջանական SOCAR ընկերության միջև կայացած փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ։

Ալիևը պնդել է՝ նման դինամիկան ցույց է տալիս, որ Բուլղարիան և Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլ միևնույն ժամանակ երկու բարեկամներ։ Նրա խոսքով՝ Հունաստան-Բուլղարիա գազային փոխկապակցման նախագիծը հնարավորություն տվեց ընդլայնել Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունը։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը շատ կարևոր և ժամանակին կատարված քայլ է էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ «Այս նախաձեռնությունը շատ կարևոր քայլ է էներգետիկ ռեսուրսների հետագա դիվերսիֆիկացման և էներգետիկ անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև ճիշտ ժամանակին կատարված քայլ է։ Վեց ամիս առաջ ես պաշտոնական այց կատարեցի Բուլղարիա և վերադարձա 6 ամիս անց։ Մասնակցել ենք նաև Բուլղարիայի հետ ինտերկոնեկտորի նախագծի բացման արարողությանը։ Այս նախագիծը հնարավորություն տվեց ընդլայնել Ադրբեջանի ազգային գազի մատակարարումների աշխարհագրությունը դեպի Եվրոպա, և միևնույն ժամանակ, այս նախագիծն արդեն իսկ նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», - ասել է նա։

Ալիևը նշել է, որ այսօր Սոֆիայում փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ Ադրբեջանը ավելի շատ գազ կարտահանի եվրոպական երկրներ, ինչը կնպաստի միության էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը Եվրոպայի հուսալի գործընկերն է, և դա վերաբերում է ոչ միայն էներգետիկ ոլորտոին, այլ նաև շատ այլ ոլորտների: Վերջինս ասել է նաև, որ Ադրբեջանը ԵՄ անդամ 9 երկրների հետ ստորագրել և ընդունել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր և հռչակագրեր։ «Սա նշանակում է, որ ԵՄ երկրների մեկ երրորդը Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են, և այս գործընկերությունը շատ կարևոր ապագա ունի»,- հայտարարել է Ալիևը։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել