copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:36 25-04-2023

Ձեր երկար ոտքերով մխրճվեցիք մեր քաղաքական դաշտ, այժմ մեր երկար քթերից եք բողոքում

Այն, որ Տիգրան Արզաքանցյանը և նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, Հայաստանում քաղաքական գործունեություն են ծավալում կոնկրետ նպատակով, պարզ է։ Անգամ վիրավորական է, որ նրանք մեր հանրության մասին այնքան վատ կարծիք ունեն, որ որոշել են հենց մեր երկրում հյուրախաղերով հանդես գալ։

Բայց արի ու տես, որ մեր հասարակությունում էլ կան մարդիկ, որոնք նրանց հավատում են, վստահում, կամ որևէ պատճառով նրանց հետ պատրաստ են ճանապարհ կիսել։

Նախորդ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ տասնամյակներով ինչ-որ անուն ունեցող մարդիկ պատրաստ էին որդեգրել Արզաքանցյանին, որդեգրվել նրա կողմից կամ պարզապես հավատարմորեն ծառայել։ Ենթադրելի է՝ կլորիկ գումարի դիմաց։ Ինչևէ, ժամանակն, իհարկե, ամեն ինչ իր տեղը կդնի, հուսանք՝ այդ գործընթացը մեկնարկել է։

Երեկ հայտնի դարձավ, որ Լոնդոնի դատարանը ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ և հայ գործարար Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման օրդեր Է տվել՝ իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու և հետագայում դատարան չներկայանալու պատճառով:

Այս լուրին ի պատասխան՝ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը մեկնաբանություն է տարածել՝ նշելով, որ սանկցիաների պատճառով տիկինը չի կարողացել մասնակցել դատերին, համաձայն չէ փաստաբանների նշած գումարի հետ, քանի որ նրանք ընդամենը 1,5 ժամ են ծառայություն մատուցել և այլն․․․։

Այս ամենը, սակայն, այդքան հետաքրքիր չէ, որքան եզրափակիչ կոչը՝ «խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ»:

Ահա, հենց այստեղ էլ բացահայտվում է տիկին Ռոտենբերգի և նրա ամուսնու իրական դեմքը, եթե, իհարկե, ոմանք դեռ հույսեր էին կապում նրանց հետ։

Տիկի՛ն, Լոնդոնի դատարանի ձերբակալման որոշումը ուրիշի անձնական կյանք չէ, հատկապես, երբ Դուք հայտ եք ներկայացրել կառավարելու մեր մայրաքաղաքը, ամբողջ օրը բարոյականության, հայրենասիրության մաստեր-կլասներ եք ցուցադրում, առատաձեռնության սեանսներ եք խաղում, բայց, պարզվում է՝ փաստաբաններին չեք վճարել, ձեր նախկին ամուսնու հետ բաժանումը չեք կարողանում քաղաքակիրթ կազմակերպել, բայց մեզ վստահեցնում եք, թե մի ամբողջ Երևան կկարողանաք կառավարել։

Եվ առհասարակ, քաղաքական կենսագրություն կերտող մարդու համար շատ վատ սկիզբ և մեսիջ է այս ամենը, քանի որ ոչ թե մենք ենք հետաքրքրվել ձեր անձնական կյանքով, այլ դուք եք մխրճվել մեր քաղաքական կյանք՝ այդպիսով լեգիտիմ դարձնելով մեր հետաքրքրասիրությունը ձեր անձնականի նկատմամբ։

Այնպես որ մեր երկար քթերը ձեր անձնական կյանքից հանելու կոչից առաջ հիշեք, որ նախ դուք եք ձեր երկար ոտքերով մխրճվել մեր քաղաքական դաշտ։

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ
09:21 Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
10:28 Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են
21:51 Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝ Բագրատ Սրբազանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի